National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.06.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը եւ Կարեն Բեքարյանն ընդունել են Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանին:

Հանձնաժողովի անունից շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ իր պաշտոնավարման տարիներին դեսպանը կունենա իր գործուն ներդրումը հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու միջազգային հարթակներում առավել ակտիվ համագործակցային երկխոսության խթանումը:

Արտակ Զաքարյանը նշել է, որ Մեքսիկայի Միացյալ Նահանգների խորհրդարանի հետ երկկողմ ձեւաչափում առկա են աշխատանքային հարաբերություններ, որոնք դեռեւս լիարժեք իրացված չեն եւ ունեն զարգացման մեծ ներուժ:

Կարեւորվել են նաեւ երկու պետությունների խորհրդարանների միջեւ հարաբերությունների ընդլայնմանն ու սերտացմանն ուղղված հնարավորությունները: Նշվել է նաեւ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի անդամները հույս են հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում աջակից կլինի միջխորհրդարանական հարաբերությունների առավել ակտիվացմանը, ինչպես նաեւ Մեքսիկայի Միացյալ Նահանգների խորհրդարանի գործընկեր հանձնաժողովների հետ ՀՀ Աժ հանձնաժողովի հարաբերությունների զարգացմանը, առավել եւս որ Մեքսիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների միջեւ Երեւանում 2015 թվականին ստորագրվել է համագործակցության եւ երկխոսության փոխըմբռման հուշագիր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am